Աշխարհ

19.09.2017 13:34


ՄՅՈւ-ն խնդրել է երկրպագուներին այլևս չերգել Լուկակուի մասին երգը

ՄՅՈւ-ն խնդրել է երկրպագուներին այլևս չերգել Լուկակուի մասին երգը

Խտրականության դեմ պայքարող կազմակերպությունը (Kick It Out) խնդրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն արգելել երկրպագուներին կատարել Ռոմելու Լուկակուին նվիրված երգը՝ գտնելով, որ այն ուժեղացնում է ռասիստական կարծրատիպերը. հաղորդում է «Daily Mail»-ը:

Երկրպագուներն այդ երգը կատարել են Չեմպիոնների լիգայի՝ «Բազելի» և Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղերի ժամանակ:

«Գիտենք տեսանյութի և նրա պարունակության մասին: Երգի մեջ օգտագործվող տեքստը վիրավորական է և խտրականություն հրահրող: Ռասիստական կարծրատիպերը երբեք տեղ չեն ունեցել ֆուտբոլում կամ հասարակության լայն շերտերում»,- գրված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը