Մեկ շաբաթում Թուրքիայում ձերբակալվել է PKK-ին աջակցելու մեջ կասկածվող շուրջ 100 մարդ
Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 11-18-ը Թուրքիայի ուժայինների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 103 մարդ, ովքեր կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) անդամակցելու կամ աջակցելու մեջ: Տվյալները հրապարակված են Թուրքիայի ՆԳ նախարարության կայքում:
Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ թուրքական ժանդամերիայի, ոստիկանության և զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները երկրի ներսում «ահաբեկչական կառույցների» դեմ 1126 գործողություն են իրականացրել:
Թուրքիայի ՆԳՆ նաև հայտնում է, որ 32 մարդ ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու, 774 մարդ Գյուլենականներին աջակցելու համար: Եվս 54 մարդ էլ ձախակողմյան կառույցներին և կազմակերպություններին աջակցելու և անդամակցելու համար:
Ըստ աղբյուրի՝ նշված ժամանակահատվածում «վնասազերծվել է» PKK-ի և ԻՊ-ի 46 զինյալ: Բացի այդ սեպտեմբերի 16-ին Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» անդամակցող այլ երկրների 73 քաղաքացի:
Նշենք, որ Թուրքիայի ուժայինների՝ քուրդ զինյալների դեմ գործողությունները նոր թափ են ստացել 2015-ի ամռանից, երբ Թուրքիայում վերսկսեցին թուրք-քրդական բախումները:
Իսկ Գյուլենականների դեմ հետապնդումները մեծ թափ ստացան հատկապես 2016-ի ռազմական հեաղշրջման փորձից հետո, քանի որ Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլա Գյուլենին են մեղադրում հեղաշրջման փորձի իրականացման համար:

Աղբյուրը՝ razm.info