Աշխարհ

19.09.2017 17:39


Ստամբուլում «Իսլամական պետությանը» անդամակցելու մեջ կասկածվող 74 մարդ է ձերբակալվել

Ստամբուլում «Իսլամական պետությանը» անդամակցելու մեջ կասկածվող 74 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել Ստամբուլ նահանգում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Գործողությունների արդյունքում ձերբակալվել է այլ երկրների 73 քաղաքացի, ևս 1 Թուրքիայի քաղաքացի, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու և նրանց աջակցելու մեջ:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի վերջին Թուրքիայում ձերբակալվել էր նաև «Իսլամական պետության» պարագլուխներից Սաֆուան Քահուաթը, ով զբաղվում էր Եվրոպայից նոր անդամների հավաքագրումով և նրանց մարզելով:

Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011 թվականին մինչև 2017թ. հուլիս Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող 99 երկրների մոտ 5000 քաղաքացի է արտաքսվել Թուրքիայից: Նրանցիցի 252-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը