Իշխող կուսակցության դրոշով դպրոցական լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել Աջարիայում
Առաջին դասարանցիներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության դրոշը ձեռքներին լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված լուսանկարն արվել է Աջարիայի գյուղերից մեկի դպրոցական դասասենյակում, ուսումնական տարվա առաջին օրը։
Հաշվի առնելով, որ մյուս ամիս Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ տեղի ունեցածը դիտարկվել է որպես նախընտրական քարոզչություն։ Լուսանկարը լայն քննարկման առարկա է դարձել ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանակներում, այնպես էլ քաղաքական գործիչների, որոնք իշխանություններին կոչ են արել համապատասխան կերպով արձագանքել տեղի ունեցածին։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ հատկապես կրթության ոլորտի աշխատակիցներին աշխատանքային ժամերին խստորեն արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել։
Միջադեպին անդրադարձել է նաև Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան՝ չբացառելով, որ թե՛ դպրոցի տնօրենը, թե՛ դասվարը, հնարավոր է, պատժվեն։
«Այս պարագայում մենք կոպիտ խախտում ունենք, տեղեկատվությունը ստանալուն պես քննարկել ենք կատարվածը։ Սա սկզբունքային հարց է և բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,֊նշել է Ջեջելավան՝ հավելելով, որ կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը կրթության և գիտության նախարարության կարևորագույն ձեռքբերումներից է։
Հատկանշական է, որ դասվարը կատարվածը համարել է «անհեթեթ սխալ»՝ նշելով, որ աշակերտներն իրենք են բերել դրոշակները և խնդրել են նկարվել, իսկ ինքը պարզապես ուշադիր չի եղել։

Աղբյուրը՝ aliq.ge