Լրահոս

19.09.2017 10:46


Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետը

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետը

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Ներսիսյանը իր վարած Lexus մակնիշի 35 CR 301 համարանիշի ավտոմեքենայով Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ամբերդի ամրոցի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 38-ամյա Վարդիթեր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ներսիսյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրակատարողական հիմնարկում՝ որպես հերթափոխի պետ, կոչումով արդարադատության կապիտան է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը