Լրահոս

25.12.2010 14:07


Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի մարզչի աղախինը նրանից գողացել է 1,5 մլն դոլար

Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի մարզչի աղախինը նրանից գողացել է 1,5 մլն դոլար

Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբերեսի աղախինը նրանից գողացել է ավելի քան 1,5 մլն դոլար։ Երկու տարվա ընթացքում նա չարաշահել է մարզչի վստահությունը, նրա բանկային հաշվից պարբերաբար հանելով 500-1000 դոլար։

Գողոցված գումարների հաշվին աղախինը հասցրել է տուն կառուցել և Մոնտեվիդեոյի կենտրոնում սեփական խանութ ձեռք բերել։ Տաբարեսը նկատել է իր հաշվի գումարների տարօրինակ շարժը միայն 2010թ. Աշխարհի գավաթի առաջնությունից հետո։ Այս շաբաթվա սկզբին աղախինը, նրա ամուսինը և քույրը հարցաքննվել են ոստիկանության աշխատակիցների կողմից և ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է «utro.ru»-ն։

Այս խորագրի վերջին նյութերը