Լրահոս

19.09.2017 18:16


Գերեզմանատաներում հրդեհներ են բռնկվել․ այրվել են խոտածածկ տարածքներ

Գերեզմանատաներում հրդեհներ են բռնկվել․ այրվել են խոտածածկ տարածքներ

Սեպտեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Քանաքեռի գերեզմանատանը այրվել է 1500 քմ, Չարբախ թաղամասի վերջնամասում գնացքի գծերի մոտակայքում՝ 600 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի գերեզմանատան տարածքում՝ 500 քմ, Գետիկ գյուղի գերեզմանատանը՝ 600 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատանը հարակից՝ 4000 քմ, Թալին քաղաքի գերեզմանատանը՝ 500 քմ, Վարդենուտի գյուղում՝ 5 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ 3000 քմ, Արզնի գյուղի գերեզմանատանն՝ 2000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի գերեզմանատանը՝ 2 հա, «Ձուլակենտրոն» գործարանի մոտակայքում՝ 120 քմ, Արզնի գյուղի գերեզմանատանը՝ 300 քմ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մաքսատան մոտակայքում՝ 400 քմ, Լեռնաձոր գյուղի մոտակայքում՝ 120 քմ, Առաջաձոր գյուղի գերեզմանատանը՝ 1500 քմ, Իշխանասար գյուղում՝ 50 հա, Սիսիան քաղաքի հին գերեզմանատանը՝ 2000 քմ, Գորիս քաղաքի գերեզմանատանը՝ 400 քմ, Քարահունջ գյուղի գերեզմանատանը՝ 400 քմ, Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի Թասի ոլորաններին հարակից բուսածածկ տարածքում՝ 3 հա, Կապան քաղաքի «Կավարտ» թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ 150 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի սկզբնամասում՝ 5 հա, Զորական գյուղում՝ 12 հա խոտածածկույթ և 3 հա մացառուտ, Իջևան քաղաքի թիվ 3 դպրոցի մոտակայքում՝ 2000 քմ, Ազատամուտ-Այգեհովիտ ավտոճանապարհին՝ 5000 քմ, Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից դեպի Գետափ գյուղ տանող ճանապարհի մոտակայքում՝ 3000 քմ, Շիրակի մարզի Ձիթանկով գյուղի գերեզմանատանը՝ 250 քմ, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 238/119 տնակի մոտակայքում՝ 200 քմ, Աղին գյուղի մոտակա սարի վրա՝ մոտ 30 հա, Լոռու մարզի Միխայլովկա գյուղում՝ 2000 քմ, Տաշիր քաղաի գերեզմանատանը՝ 5000 քմ, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 1500 քմ, Աքորի գյուղի գերեզմանատանը՝ 5000 քմ, Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մոտակայքում՝ 3000 քմ, «3-րդ մաս» թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ 10 հա, Ստեփանավան քաղաքի Պուշկինի լեռնանցքում այրվել է 25 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը