Լրահոս

07.12.2010 10:59


ԱՄՆ-ը դադարացրել է 100–դոլարանոց թղթադրամի տպագրությունը

ԱՄՆ-ը ստիպված է եղել դադարացնել նոր նմուշի 100-դոլարանոց թղթադրամի տպագրությունը, որը ենթադրվում էր շրջանառության մեջ դնել 2011թ. փետրվարից։ «CNBC» հեռուստաալիքը հաղորդում է, որ այդ որոշումը ընդունվել է տպագրության ընթացքում մեծ քանակի խոտան ունենալու հետևանքով։

Ինչպես «CNBC» հեռուստաալիքին պատմել են նոր 100-դոլարանոցի տպագրության գործընթացին մասնակից պաշտոնատար անձինք, տպագրական թերթիկի մի երեսին առկա կորությունների պատճառով թղթադրամի վրա չտպագրված շերտեր են հայտնվում։ Ըստ հեռուստաալիքի ներկայացուցիչների՝ այդպիսի թերություն է ունենում տպագրված 100- դոլարանոցների 30%-ը։ Դեռևս հնարավոր չի եղել պարզել, թե ինչու է խատան առաջանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը