Քաղաքական պայքար ամերիկյան առողջապահական համակարգի շուրջ
Օբամաքեյր օրենքը ստիպում է ամերիկացիներին ձեռք բերել մասնավոր բժշկական ապահովագրություն՝ տուգանքների չենթարկվելու համար: Չնայած հանրապետականները վերահսկում են երկրի գործադիր և օրենսդիր իշխանության ճյուղերը՝ նրանց այդպես էլ չի հաջողվել հետ կանչել Օբամաքեյրը:
ԱՄՆ-ի Սենատում սենատոր Ջոն Մաքքեյնի քվեարկությունն ընդդեմ հանարապետական նախաձեռնությանը թույլ չտվեց հանրապետականներին վերացնել Օբամաքեյր-ը:
Այժմ առաջ է քաշվել նոր օրենսդրական նախագիծ, որով ապակենտրոնացվում է առողջապահության ոլորտը՝ ֆինանսական միջոցները տրամադրելով նահանգներին:
«Մենք չենք հանձնվում: Եթե գտնում եք, որ ձեր նահանգը պետք է ունենա ավելի շատ միջոցներ, ավելի ճկուն լինի և ունենա ընտրության իրավունք, քվեարկեք մեր նախաձեռնության օգտին»,- հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը:
Եթե հանրապետականները պայքարում են առողջապահության ոլորտում դաշնային իշխանության դերի նվազման համար՝ դեմոկրատների մոտեցումը կտրուկ տարբերվում է, քանի որ նրանք համընդհանուր մի համակարգի կողմնակից են, ուր ԱՄՆ-ի կառավարությունը պետք է ունենա կենտրոնական դեր:
«Այս երկրում յուրաքանչյուր ոք ունի հիմնարար առողջապահություն ստանալու իրավունք»,- ասում է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Կանադայի և Արևմտյան Եվրոպայի օրինակով համընդհանուր առողջապահության համակարգի ստեղծման կողմնակից ու հիմնական ջատագովն է սենատոր Բերնի Սանդերսը:
«Մենք երկար ու դժվարին ճանապարհ ենք սկսել փոխելու համար իրավիճակն ԱՄՆ-ում, որն աշխարհի միակ հզոր տերությունն է, որը չի ապահովում առողջապահություն իր բոլոր քաղաքացիներին»,- նշում է սենատոր Սանդերսը:
Սանդերսը առաջարկում է ավելացնել ծրագրերն ամերիկացի թոշակառուների ու մնացած այլ սոցիալական խմբերի համար՝ առողջապահության ֆինանսավորումը հանձնելով դաշնային կառավարությանը:
Հանրապետականների համար կենտրոնացված պետական առողջապահական համակարգը ընդունելի չէ, որը, ըստ որոշ հանրապետականների, երկիրը կհասցնի սնանկության:
Հանրապետականներն ունեն մինչև այս ամսվա վերջը ժամանակ, որպեսզի անցկացնեն իրենց առաջարկած օրինագիծը: Հակառակ պարագայում օրենսդիրները ստիպված կլինեն ավելի ուժեղացնել գործող օրենսդրությունը, հայտնի որպես Օբամաքեյր, որը նվազեցրեց առանց բժկական ապահովագրության ամերիկացիների թիվը, սակայն գրանցեց շատ նահանգներում ապահովագրության վճարումների աճ:
Չնայած այսօր կենտրոնացված առողջապահական համակարգի վերաբերյալ դեմոկրատների օրինագիծը բացառվում է, որ հանրապետական Կոնգրեսում հավանության արժանանա, սակայն այս հարցի վերաբերյալ քննարկումները կարող են արձագանք ստանալ հասարակության մեջ:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն