Աշխարհ

19.09.2017 08:23


Չեխական տեխնիկան հնարավոր է Ադրբեջանում հայտնվել է Իսրայելի միջնորդությամբ

Չեխական տեխնիկան հնարավոր է Ադրբեջանում հայտնվել է Իսրայելի միջնորդությամբ

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում ցուցադրվել էր չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանի և RM-70 ՀԿՌՀ: Հնարավոր է, որ նշված տեխնիկան Ադրբեջանը ձեռք է բերել Իսրայելի միջնորդությամբ:

2017 թ. հուլիսին բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան ուսումնասիրություն էր կատարել ադրբեջանական ինքնաթիռների միջոցով Սիրիայի գրոհայիններին զենքի մատակարարման վերաբերյալ, որտեղ անդրադարձ կար նաև նշված տեխնիկային:

Համաձայն հետաքննության՝ 2017 թվականին ադրբեջանական ինքնաթիռները Նիշ (Սերբիա) – Օվդա (Իսրայել) – Նասոսնայա (Ադրբեջան) երթուղիով 5 չվերթ են կատարել: Յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է 44 տոննա բեռ. ինքնագնաց հրետանի (ենթադրաբար «Դանա») և RM-70/85 ՀԿՌՀ:

Որպես բեռի ուղարկող նշվում էր չեխ-սլովական MSM Martin ընկերությունը, իսկ պատվիրատու՝ իսրայելական Elbit Systems ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն: Բոլոր ինքնաթիռները վայրէջք են կատարել Իսրայելում, որտեղից էլ՝ Ադրբեջան:

Նշենք, որ «Դանա» ինքնագնաց հրետանին և RM-70 ՀԿՌՀ-ն Ադրբեջանում նկատվել են դեռ 2017-ի հունվարին, երբ երկրի նախագահը մասնակցում էր «Փերիքուշքուլի զորամսի» բացման արարողությանը: Սեպտեմբերի 18-ին տեխնիկան շարժվել է հենց նույն զորամասից:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը