2010 թ.–ին հանրապետությունից մեկնածների թիվը 19,8 %-ով գերազանցել է ժամանածների թվին
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7 հազարովկամ 19,8 %-ով և կազմել է -46,3 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով' -55,2 հազար մարդ:
Նոյեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 11,9 հազար մարդ՝ նախորդ տարվա նոյեմբերի 15,7 հազարի դիմաց:
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 552,0 հազար մարդով կամ 21,1 %-ով և կազմել է 3172,1 հազար մարդ:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռն ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 46,0%:
2010 թ.–ին հանրապետությունից մեկնածների թիվը 19,8 %-ով գերազանցել է ժամանածների թվին
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7 հազարով կամ 19,8 %-ով և կազմել է -46,3 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով' -55,2 հազար մարդ:

7or.am