Թբիլիսիում «Վրաստանի հայրենասերների դաշինքը» հացադուլ է սկսել
Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Իրմա Ինաշվիլիի գլխավորությամբ «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել:
Ակցիայի ավարտից հետո Վրաստանի խորհրդարանի առջև «Վրաստանի հայրենասերների դաշինքի» 17 կողմնակիցներսկսել են հացադուլը:
Ըստ խորհրդարանի փոխխոսնակ, կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլիի, «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը Վրաստանի ներկայիս իշխանություններին ունի երեք պահանջ: Այդ պահանջները հետևյալն են` սահմանադրական բարեփոխումների իրականացում, «Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան» հանձնաժողովի ստեղծում և սկսել երկխոսություն Մոսկվայի հետ:
Կուսակցության անդամների խոսքով, պահանջների չիրականացման դեպքում հացադուլ հայտարարած մարդկանց թիվը կարող է ավելանալ:
Թբիլիսիում «Վրաստանի հայրենասերների դաշինքը» հացադուլ է սկսել
Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Իրմա Ինաշվիլիի գլխավորությամբ «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել:
Ակցիայի ավարտից հետո Վրաստանի խորհրդարանի առջև «Վրաստանի հայրենասերների դաշինքի» 17 կողմնակիցներ սկսել են հացադուլը:
Ըստ խորհրդարանի փոխխոսնակ, կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլիի, «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը Վրաստանի ներկայիս իշխանություններին ունի երեք պահանջ: Այդ պահանջները հետևյալն են` սահմանադրական բարեփոխումների իրականացում, «Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան» հանձնաժողովի ստեղծում և սկսել երկխոսություն Մոսկվայի հետ:
Կուսակցության անդամների խոսքով, պահանջների չիրականացման դեպքում հացադուլ հայտարարած մարդկանց թիվը կարող է ավելանալ:
Աղբյուրը՝ jnews.ge