Լրահոս

18.09.2017 14:29


Երևանի Գ. Հովսեփյան փողոցի շենքի ավտոկայանատեղիում օձ են բռնել

Երևանի Գ. Հովսեփյան փողոցի շենքի ավտոկայանատեղիում օձ են բռնել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը