Ասանժին մեղադրող կանայք աջակցում են «WikiLeaks»-ին
Երկու շվեդուհի, ովքեր մեղադրում են Ջուլիան Ասանժին սեռական հանցագործության մեջ, աջակցում են «WikiLeaks» նախագծին և միայն փորձում են արդարության հասնել իրենց անձնական կյանքին վերաբերող հարցում։ Այս մասին հայտնել է նրանց իրավաբանը։
Կլաաս Բորգստրոմը «Associated Press»-ին հարցազրույց տալու ժամանակ ասել է, որ իր պաշտպանյալները շատ հիասթափված են Ասանժի և նրա իրավաբանների կողմից արված հայտարարություններից, ովքեր հաստատում են, որ երկու շվեդուհիները գործում են ԿՀՎ-ի հրամանով։
«Նա (Ասանժը) տարածում է սուտ ասեկոսեներ։ Դա բացարձակապես անհիմն է այս երկու կանանց նկատմամբ։ Նրանք նույնպես աջակցում են «WikiLeaks»-ին։ Նրանք աջակցում են նրա աշխատանքին», - հայտնել է Բորգստրոմը։