Դիարբեքիրի հայկական եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Այս մասին գրում է «CNNTurk»-ը:
Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար:
Այլըքը հայտնել է, որ ավազակները,օգտվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունը բարձրացնելու համար:
Ըստ աղբյուրի՝ թուրք-քրդական բախումների պատճառով նույնպես եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերանորոգման կարիք ունի:
31 տարվա դադարից հետո 2011 թվականին վերաբացվելուց հետո Սբ. Կիրակոս եկեղեցին 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնասներ է կրել:
Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Դիարբեքիրի հայկական եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Այս մասին գրում է «CNNTurk»-ը:
Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար:
Այլըքը հայտնել է, որ ավազակները, օգտվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունը բարձրացնելու համար:
Ըստ աղբյուրի՝ թուրք-քրդական բախումների պատճառով նույնպես եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերանորոգման կարիք ունի:
31 տարվա դադարից հետո 2011 թվականին վերաբացվելուց հետո Սբ. Կիրակոս եկեղեցին 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնասներ է կրել:
Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:
Աղբյուրը` Ermenihaber.am