ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է ևս 2 միավոր F-35 «Ադիր» կործանիչ՝ դրանց թիվը Իսրայելի ՌՕՈւ-մ հասցնելով 7-ի: Այս մասին հայտնում են Իսրայելի ռազմաօդային ուժերից:
F-35 կործանիչները Իսրայելում ստացել են «Ադիր» անվանումը: Ինքնաթիռները կրում են 908 և 909բորտայինհամարները:
Ինքնաթիռների ընդունման արարողությունը տեղի է ունեցել Իսրայելի «Նեվաթիմ» ավիաբազայում:
Իսրայելը կործանիչների առաջին խմբաքանակը՝ 2 միավոր, ստացել էր անցած տարվա դեկտեմբերին: Երկրորդ խմբաքանակը՝ 3 միավոր, Իսրայելին էր մատակարարվել այս տարվա ապրիլի 23-ին:
Ընդհանուր առմամբ Իսրայելը ամերիկյան Loocked Martin ընկերությունից պատվիրել է 50 միավոր F-35 կործանիչ՝ յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ:
F-35-ը նախագծվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:
Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Ինքնաթիռների առաջին էսկադրիլիան ԱՄՆ-ում օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի էր բերվել նախորդ տարվա օգոստոսին:
Իսրայելը ստացել է ևս 2 միավոր F-35 կործանիչ
ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է ևս 2 միավոր F-35 «Ադիր» կործանիչ՝ դրանց թիվը Իսրայելի ՌՕՈւ-մ հասցնելով 7-ի: Այս մասին հայտնում են Իսրայելի ռազմաօդային ուժերից:
F-35 կործանիչները Իսրայելում ստացել են «Ադիր» անվանումը: Ինքնաթիռները կրում են 908 և 909 բորտային համարները:
Ինքնաթիռների ընդունման արարողությունը տեղի է ունեցել Իսրայելի «Նեվաթիմ» ավիաբազայում:
Իսրայելը կործանիչների առաջին խմբաքանակը՝ 2 միավոր, ստացել էր անցած տարվա դեկտեմբերին: Երկրորդ խմբաքանակը՝ 3 միավոր, Իսրայելին էր մատակարարվել այս տարվա ապրիլի 23-ին:
Ընդհանուր առմամբ Իսրայելը ամերիկյան Loocked Martin ընկերությունից պատվիրել է 50 միավոր F-35 կործանիչ՝ յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ:
F-35-ը նախագծվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:
Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Ինքնաթիռների առաջին էսկադրիլիան ԱՄՆ-ում օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի էր բերվել նախորդ տարվա օգոստոսին:
Աղբյուրը՝ razm.info