Լրահոս

18.09.2017 17:45


Փամբակ գյուղի մոտակա լողափում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ

Փամբակ գյուղի մոտակա լողափում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 03:16-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի մոտակա լողափում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 35 LQ 235 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը