Հաղարծին գյուղի բնակիչները փակել են ճանապարհը (լրացված)
Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.comը, գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը։ Կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի արգելեն՝ գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխեն, ինչն էլ առաջացրել է գյուղացիների զայրույթը, և ի նշան բողոքի՝ նրանք դիմել են այս քայլին։ Ճանապարհը դարձել է անանցանելի և խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։
***
a1plus.am-ը հայտնում է, որ մոտավորապես ժամը 22-ին Հաղարծին գյուղում բացվել է միջպետական ավտոճանապարհը: Որոշվել է, որ առաջիկա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, Տավուշի մարզ կժամանեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցների հետ կքննարկեն նրանց բարձրացրած խնդիրները, որպեսզի դրանց լուծում տան:

7or.am