Աշխարհ

17.09.2017 09:39


Ամերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել անցկացնել «Ադրբեջանական լվացքատան» հետաքննություն

Ամերիկահայերը ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել անցկացնել «Ադրբեջանական լվացքատան» հետաքննություն

Ամերիկայի Հայկական ասամբլեան նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի հսկողության եւ կառավարական բարեփոխումների կոմիտեին, ինչպես նաեւ հետախուզության կոմիտեին, որում մտահոգություն է հայտնել՝ կապված Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետ, վերջերս հրապարակված «Ադրբեջանական լվացքատուն» զեկույցի լույսի ներքո:

Նամակում ամերիկահայերը նշել են, որ կցանկանային կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել ժողովրդավարական արժեքներն ու ինստիտուտները տապալելու Ադրբեջանի փորձերի վրա: «Մենք չպետք է աչք փակենք ամերիկայն ժողովրդավարության վրա կոռուպցիայի օգնությամբ Ադրբեջանի ազդեցության վրա»,- հայտարարել են Ասամբլեայի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Կրիկորյանը:

Նրանք նշել են, որ այս շաբաթ Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձեւին, որը դատապարտել է եվրոպական քաղաքական գործիչների վրա ազդելու Ադրբեջանի փորձերը, եւ Կոնգրեսի կոմիտեներին կոչ են արել հետեւել նրանց օրինակին ու այս հարցով հետաքննություն անցկացնել:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը