Աշխարհ

17.09.2017 09:24


Ադրբեջանի բանակը նախապատրաստվում է խոշոր զորավարժության

Ադրբեջանի բանակը նախապատրաստվում է խոշոր զորավարժության

Սեպտեմբերի 18-22-ին Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ շուրջ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ: Զորավարժությանը կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժությանը, բացի 15 հազար անձնակազմից, կներգրավվի նաև շուրջ 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 120 միավոր տարբեր տրամաչափի հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, շուրջ 20 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժության հայտարարվող նպատակը համազորային մարտի կանոններով առաջադրանքների կատարումն է:

Հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժության ընթացքում կկիրառվեն նաև նոր զինատեսակներ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2017 թ. ընթացքում արդեն 2 գրեթե նույն մասշտաբի զորավարժություն է արել: Հունիսին անցկացված վարժանքներինհայտարարվել էր շուրջ 23 հազար զինծառայողի ներգրավման մասին, իսկ ապրիլին՝ շուրջ 30 հազար:

Ինչպես վերը նշված երկուսը, այնպես էլ՝ աշննան անցկացվող խոշորամաշտաբ վարժանքները վերջին տարիներին գրեթե պարբերական բնույթ են կրում: 2016 թ. ավելի խոշոր զորավարժություն էր անցկացվել նոյեմբերին. հայտարարվում էր շուրջ 30 հազար զինծառայողի ներգրավման մասին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը