Աշխարհ

16.09.2017 17:56


Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են

Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են

2017-ի հունվար-օգոստոսին ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները (ներառյալ գազային կոնդենսատները) կազմել են 25 մլն 572,7 հազար տոննա: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Այս ցուցանիշը 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ 9,3 տոկոսով պակաս է:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդած տվյալների համաձայն` 2017-ի հունվար-օգոստոսին Ադրբեջանում արդյունահանվել է 25 մլն 538,5 հազար տոննա ապրանքային նավթ, ինչը նույնպես նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ 9,3 տոկոսով պակաս է:

Ադրբեջանում 2017-ի հունվար-օգոստոսին արդյունահանվել է 18 մլրդ 769,1 մլն խմ գազ ( նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 6,4 տոկոսով պակաս), իսկ ապրանքային գազի արդյունահանումը կազմել է 12 մլրդ 59,4 մլն խմ ` 4,1 տոկոսով պակաս:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը