ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 ընկերության և 7 ֆիզիկական անձի նկատմամբ
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Իրանի հրթիռային ծրագրին աջակցելու և կիբերհանցագործությունների մեղադրանքներով նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 ընկերության և 7 ֆիզիկական անձի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։
«Իրանի բալիստիկ հրթիռների արտադրմանը մասնակցելու, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) ֆինանսական, նյութական և տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու համար» պատժամիջոցներ են սահմանվել իրանական Sadid Caran Saba Engineering Company (SABA) ընկերության նկատմամբ։
Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել նաև իրանականն ITSec Team’s ընկերությունը՝ ԱՄՆ ֆինանսական ընկերությունների վրա կիբերհարձակումներ կատարելու մեղադրանքով։
ԱՄՆ ֆիննախարարությունից նշում են, որ ընկերությունը Իրանի կառավարության և ԻՀՊԿ պատվերով 2011-2012թթ. ամերիկյան բանկերի և բորսային կազմակերպությունների վրա DDoS հարձակումներ է գործել։
Կիբերհանցագործությունների մեղադրանքներով պատժամիջոցներ են սահմանվել նաև 7 ֆիզիկական անձի նկատմամբ։
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ուկրաինական Khors Aircompany և Dart Airlines ավիաընկերությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են արդեն պատժամիջոցների ցուցակում գտնվող իրանական Caspian Air և իրաքյան Al-Naser ավիաընկերություններին աջակցելու մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում ընդունվել էր Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր օրինագիծ։
Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին: «Ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքով պատժամիջոցներ են նախատեսվում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ (ԻՀՊԿ):
Մինչ այդ Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ էր սահմանել ԱՄՆ Ֆինանսների նախարությունը։
Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Իրանում ընդունել են «ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագիծը։

Աղբյուրը՝ razm.info