ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակը վարժանքներ է անցկացրել
Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել Դաղստանի «Ադանակ» զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքներին մասնակցել է ՌԴ ԶՈւ շուրջ 500 զինծառայող, ներգրավվել են 50 միավոր ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա, 2 միավոր Մի-8 ուղղաթիռ:
Զորավարժության սցենարով՝ ծովային հետևակի վաշտը ինքնագնաց հրետանային մարտկոցի օգնությամբ պաշտպանական դիրք է ընդունել նախօրոք որոշված վայրում, որը համալրված է եղել ինժեներական սարքավորումներում: Դեսանտագրոհային դասակը բաժանվել է մի քանի հարձակողական խմբերի և սկսել է հարձակումը պայմանական հակառակորդի ուղղությամբ:
Այնուհետև դեսանտագրոհային հաշվարկը Մի-8 ուղղաթիռներից դեսանտ է իջեցրել հակառակորդի թիքունում և սկսել է գրոհը: Վարժանքների վերջին փուլում վաշտերը մարտական կրակ են վարել հրազենային զինատեսակներով, նռնականետներով և խոցել են ավելի քան 500 թիրախ:

Աղբյուրը՝ razm.info