Լրահոս

16.09.2017 14:31


Պատահար Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում. ուղևորը հիվանդանոցում մահացել է

Պատահար Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում. ուղևորը հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար էին բախվել «ԶԻԼ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը, «ԶԻԼ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 8.50-ին, «Օպել Վեկտրա»-ի ուղևորը՝ 1987 թ. ծնված Ռոստոմ Բոյախչյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը