Թուրքիայի զինուժը զինտեխնիկա է ուղարկել Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ
Սեպտեմբերի 14-ին և 15-ին Թուրքիայի զինուժը զրահամեքենաների, հաուբիցների և զինծառայողների նոր խմբաքանակ է ուղարկել երկրի հարավային՝ Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Զինտեխնիկան և զինծառայողները տեղակայվելու են ԶՈւ Հաթայ նահանգում տեղակայված սահմանապահ ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների, զրափոխադրիչների, զրահամեքենաների նոր խմբաքանակ է տեղափոխելերկրի հարավարևելք՝ անմիջապես Սիրիային սահմանակից Գազիանթեփ նահանգի ստորաբաժանումներ:
Ներկայում Սիրիայի հյուսիսում տարածքների մեծ մասը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները: Սիրիայի հյուսիսում գործում են երկու քրդական փաստացի ինքնավար շրջաններ (կանտոններ):
Թուրքիան Սիրիայի քրդական խմբավորումներին համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումներ և «ահաբեկչական խմբավորումներ»: Թուրքական կողմը մշտապես հայտարարում է, որ Թուրքիայի «անվտանգության համար սպառնալիքի վերածվելու դեպքում» նոր ռազմական գործողություններ կսկսի քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում:
Նշենք, որ Թուրքիայի զինուժը 2016-ի օգոստոս-մարտ ամիսներին Սիրիայում ռազմական գործողություններ էր իրականացնում ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ քուրդ զինյալների դեմ: Գործողության արդյունքում Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիսում գրավել է մոտ 2000 քառ. կմ տարածք՝ դրանով իսկ խոչընդոտելով Սիրիայի հյուսիսում քրդական 2 շրջանների միավորումը:

Աղբյուրը՝ razm.info