Լրահոս

16.09.2017 09:19


Արարատում 31-ամյա տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա երեխայի հետ, ով 10 շաբաթական հղիության փուլում է

Արարատում 31-ամյա տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա երեխայի հետ, ով 10 շաբաթական հղիության փուլում է

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել իր վարչական տարածքի գյուղերից մեկի Բուժամբուլատորիայից ստացված հաղորդման փաստով: Մարզի գյուղերից մեկի ծնողը իր 15-ամյա աղջկան հետազոտման նպատակով բերել է Բուժամբուլատորիա, որտեղ պարզվել է, որ երեխան գտնվում է 10 շաբաթական հղիության փուլում:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ երեխան այս տարվա մարտի 24-ից փաստացի ամուսնացել է 31-ամյա Վ. Ս.-ի հետ, ով իրենց տանը սեռական հարաբերություն է ունեցել երեխայի հետ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը