Լրահոս

16.09.2017 09:08


Ծաղկաձորի ռեստորաններից մեկի տարածքում արջը դուրս է եկել վանդակից

Ծաղկաձորի ռեստորաններից մեկի տարածքում արջը դուրս է եկել վանդակից

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20:46-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի տարածքում արջը դուրս է եկել վանդակից և բարձրացել վանդակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արջին տեղափոխել են վանդակ:

Այս խորագրի վերջին նյութերը