Լրահոս

16.09.2017 14:06


Երևանի Վիլնյուսի փողոցի շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել

Երևանի Վիլնյուսի փողոցի շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 02:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 11 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը