Լրահոս

16.09.2017 11:01


Կոմիտասի պողոտայի շենքի վերելակից ձայն է լսվել և ծուխ նկատվել

Կոմիտասի պողոտայի շենքի վերելակից ձայն է լսվել և ծուխ նկատվել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 02:39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի վերելակից ձայն է լսվել, ծուխ է նկատվում, ներսում կան քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և արգելափակումից դուրս բերել քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը