«Armenoids» խմբի ղեկավար. «2011թ.–ը կլինի դիրքերի ամրապնդման տարի»
«7օր»-ի հետ զրույցում«Armenoids» խմբի ղեկավար Էդգար Ռոստոմյանն ամփոփել է անցնող տարին։
-Տարին անցավ մեզ համար շատ նպատակային ու հիմնականում մեծ դժվարություններով ստեղծվեցին մեր հանրապետության համար կարևոր աշխատանքներ, որոնք օժանդակում են մշակութային, որոշ չափով արտաքին քաղաքական խնդիրների բարձրացմանն ու լուծմանը։ Օրինակ, ստեղծվեց համատեղ նախագիծ՝ տեսահոլովակ Ջուղայի խաչքարերի վայրագությունների մասին։ Շոու բիզնեսում հազվադեպ մոտեցում էր, որ ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակ նկարեցինք, ինչը շատ դժվար էր ինձ համար, քանի որ հիմնականում բոլորը գերադասում են «տաշի»-ների, այսինքն՝ հարսանիքների, կնունքների ժամանակ փող աշխատել։ Նաև Այբուբենի աշխատանքը։ Ցավոք, կային մարդիկ, նույն հեռուստատեսության բնագավառում, որ ուղղակի չէին ուզում՝ դա հեռարձակվեր մեր կողմից,-ասել է Է. Ռոստոմյանը։
Իսկ 2011թ.-ը, ըստ նրա, կլինի հստակ դիրքերի ամրապնդման տարի։
Հայաստանի համար էլ 2010թ.-ը «Armenoids» խմբի ղեկավարը գնահատում է դրական՝ առանց խոշոր առաջխաղացումների.
-2-րդ կարգի երկրին համապատասխան՝ միշտ նայում ենք դրսին ու ասում՝ հասնենք ինչ-որ մեկին։
«Armenoids» խմբի ղեկավար. «2011թ.–ը կլինի դիրքերի ամրապնդման տարի»
«7օր»-ի հետ զրույցում «Armenoids» խմբի ղեկավար Էդգար Ռոստոմյանն ամփոփել է անցնող տարին։

7or.am