Լրահոս

15.09.2017 21:23


Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Toyota-ն, Audi-ն և բեռնատար ГАЗель-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի՝ մի մասը տեղափոխվել է Հրազդանի, մի մասը՝ Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը