Լրահոս

16.09.2017 12:18


Վրաերթի են ենթարկվել 8-ամյա, 29-ամյա, 73-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել  8-ամյա, 29-ամյա, 73-ամյա քաղաքացիներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գլինկայի և Լիսինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 65 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը