Լրահոս

25.12.2010 11:52


Օբամայի Սուրբ Ծննդյան ճաշացանկի գլխավոր ճաշատեսակը կլինի սթեյքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իր ընտանիքն ու ընկերները Սուրբ Ծննունդի երեկոյան միասին կհավաքվեն ընթրիքի սեղանի շուրջ, որի գլխավոր ճաշատեսակը կլինի ավանդական ամերիկյան սթեյքը։

«Սպիտակ Տունը հայտնում է, որ ճաշացանկը կազմված կլինի սթեյքից, տապակած կարտոֆիլից ու կանաչ լոբուց։ Որպես աղանդեր կլինի թխվածք, բայց թե ինչպիսին՝ մեզ չհայտնեցեին»,-ասվում է նախագահական ոչ պաշտոնական լրատվական խմբի հայտարարության մեջ, որը նախագահի ընտանիքի հետ միասին գտնվում է Հավայան կղզիներում։

Սուրբ Ծնունդը ամերիկացիների երկու ամենակարևոր կրոնական տոներից է (երկրորդը Զատիկն է)։ Ընդունված է այն դիմավորել բարեկամների ու ընկերների հետ։ ԱՄՆ նախագահի հետ Հավայան կղզիներ են ուղևորվել ոչ միայն կինը, երեխաներն ու շունը, այլ նաև Չիկագոյի մի քանի ընկերներն ու գործընկերները։

Այս խորագրի վերջին նյութերը