Աշխարհ

16.09.2017 08:25


Թուրքիայում ծրագրվում է 3-րդ ատոմակայանի կառուցումը

Թուրքիայում ծրագրվում է 3-րդ ատոմակայանի կառուցումը

Թուրքիայում 3-րդ ատոմակայանի կառուցման նախագծի հետ կապված շուտով նոր զարգացումներ կլինեն: Այս մասին հայտարարել է միջուկային ռեակտոր արտադրող «Ուեսթինգհաուս»-ի գլխավոր տնօրեն Ժոզե Էմետրիո Գուտիերրեսը՝ ելույթ ունենալով Համաշխարհային միջուկային ասոցիացիայի համաժողովի ժամանակ:

Թուրքիայի «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Ուեսթինգհաուս»-ը 2014թ. Չինական պետական միջուկային էներգիայի տեխնոլոգիական միության և Էլեկտրաէներգիայի արտադրության ընկերության հետ պայմանագիր էր ստորագրել: Պայմանագրի համաձայն նախատեսվում է Թուրքիայում 4 բլոկից բաղկացած ատոմակայան կառուցել:

Թուրքիան ներկայումս սեփական միջուկային էներգիայի աղբյուրը չունի, սակայն աշխատում է միաժամանակ 3 ատոմակայանի նախագծերի ուղղությամբ: Մյուս երկու նախագծերը իրականացվում են ռուսական «Ռուսատոմ» ընկերության և ֆրանս-ճապոնական կոնսորցիումի կողմից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը