Ռուսաստանը սկսել է ՄիԳ-29 կործանիչների մատակարարումը Եգիպտոսին
Ռուսաստանը սկսել է պայմանագրով նախատեսված ՄիԳ-29 կործանիչների մատակարարումը Եգիպտոսին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադմիր Կոժինը։ Սեպտեմբերի 12-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և Եգիպտոսը կնքել են Եգիպտոսին 50 միավոր ՄիԳ-29 կործանիչ մատակարարելու պայմանագիր։
Պայմանագրով նախատեսվում է մատակարարումները ավարտել 2020-ին։
«Այո՛, պայմանագիրը կնքվել է, մատակարարումները սկսվել են, կործանիչները արդեն մեկնել են Եգիպտոս։ Հաշվի առնելով ինքնաթիռների քանակը, որը մոտ 5 տասնյակ մեքենաներ են, մատակարարումները նախատեսվում են մի քանի տարում»,- ասել է Կոժինը։
Ավելացնենք, որ Ռուսաստանը Եգիպտոսին մատակարարելու է նաև Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռներ։
Ուղղաթիռների մատակարարման պայմանագրի մասին 2015-ի դեկտեմբերին հայտնել էր հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը: Ավելի վաղ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել էր, որ Եգիպտոսը պատվիրել է 50 միավոր Կա-52 ուղղաթիռ, որոնք հնարավոր է մատակարարվեն տախտակամածային տարբերակով: Միաժամանակ գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ ուղղաթիռները գնվելու են ավիակիրներից առանձին:

Աղյուրը՝ razm.info