Աշխարհ

15.09.2017 20:30


Թուրքիայի ընդդիմության առաջնորդի փաստաբանը գյուլենակաների գործով ձերբակալվել է

Թուրքիայի ընդդիմության առաջնորդի փաստաբանը գյուլենակաների գործով ձերբակալվել է

Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Չելիքը ձերբակալվել է գյուլենականների գործով տեղի ունեցող հետաքննության շրջանակներում:

Անկարայում ձերբակալված փաստաբանի ձերբակալության մասին որոշումը կայացվել է Ստամբուլի հանրապետական դատախազության պահանջով:

Նշվում է, որ Չելիքը Քըլըչդարօղլուի և միաժամանակ ԺԿՀ-ի փաստաբանն է սկսած 2010 թվականից:

ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դեպքի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ փաստաբանի ձերբակալությունն անվանելով Թուրքիայի ժողովրդավարության ամոթ:

«Իմ փաստաբանի ձերբակալության մասին որոշումը մտքի խավարում է: FETÖ-ի («Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություն»-գյուլենականներ-խմբ.) դեմ պայքարի անվան տակ օգնում են նույն FETÖ-ին»,- ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը