Լրահոս

25.12.2010 11:21


Կարապետ Ռուբինյան. «2010-ը ոչ մի լավ բան չբերեց հայաստանցիներին»

Կարապետ Ռուբինյան. «2010-ը ոչ մի լավ բան չբերեց հայաստանցիներին»

ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանի կարծիքով, 2010-ը ոչ մի լավ բան չբերեց հայաստանցիներին:

-Դեգրադացիոն գործընթացները երկրում խորացան, իշխանությունների որակը, օրինականություն հաստատելու և կառավարելու ունակությունները ոչնչով չբարելավվեցին, իշխանությունը յուրացրած հանցախմբի գրոհը մարդկանց արժանապատվության, ազատությունների, ունեցվածքի ու կենսամակարդակի վրա շարունակվեց նույն՝ քոչարյանական ժամանակների ցինիկությամբ ու ընչաքաղցությամբ,-«7օր»-ին ասել է Կ. Ռուբինյանը,-այդ գրոհի գագաթնակետին ականատես ենք հիմա՝ տարեվերջին. այլանդակություններ բանակում, ժողովրդի ԱՊՊԱ-թալան, գների աննախադեպ աճ, կանաչ լույս օտարալեզու դպրոցներին, «Ա1+»-ի վերափակում ևս 10 տարով, «ԳԱԼԱ»-ի փակում, քաղբանտարկյալներ, Նիկոլին լռեցնելու փորձեր և այլն: Այս խորապատկերի վրա միանշանակ կկանխատեսեի ռեժիմի տապալմանն ուղղված ևս մեկ համաժողովրդական պոռթկում, եթե չլիներ քաղաքական ընդդիմության ներկայիս պառակտված ու խղճուկ վիճակը: Ուստի կանխատեսում չանեմ, այլ հայտնեմ ցանկություն, որ նոր տարում կգտնվեն ուժեր, մեթոդներ և կամք հանցախմբից ձերբազատվելու և ժողովրդին դեպի ազատություն ու ժողովրդավարություն առաջնորդելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը