Կվիրիկաշվիլի. Վրաստանում ավելի լավ է թամադա լինել, քան վարչապետ
«Երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում գերադասելի է թամադա լինել, այլ ոչ թե վարչապետ»,-հինգշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքի Գինու համաշխարհային քաղաքակրթության կենտրոնի կազմակերպած ճաշկերույթի ընթացքում:
Դիմելով ներկաներին՝ վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է․ «Վրացիները ճաշկերույթի կանոններն ավելի խիստ են պահպանում, քան ճանապարհային երթևեկության կանոնները: Վրացիները գինի են խմում ոչ միայն կյանքի ընթացքում, այլև կյանքից հետո: Հնագիտական պեղումների ընթացքում հուղարկավորությունների վայրերում բազմաթիվ գինու կարասներ են հայտնաբերվել»:

Աղբյուրը՝ Ազատություն