2016թ. Գերմանիայից Թուրքիա է ներմուծվել 24 մլն դոլարի զենք և զինամթերք
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել զենքի և զինամթերքի ներմուծման գործում Թուրքիայի համար առաջատար երկրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «aydınlik.com.tr» լրատվակայքը:
Համաձայն 2016թ. տվյալների՝ այդ ցանկում Գերմանիան 2.4 մլն դոլարի առևտրաշրջանառությամբ զբաղեցնում է 11-րդ տեղը:
Հրազենային զինամթերքի ներկրման ոլորտում Թուրքիայի համար առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը:
Իսկ Թուրքիայից զենք և զինամթերք արտահանող երկրների ցանկում առաջատարներն են ԱՄՆ-ը, Մալազիան, ԱՄԷ-ն, Ադրբեջանը: Գերմանիան այս ցանկում 10 մլն դոլար արդյունքով 12-րդ տեղում է:
Գերմանիայից Թուրքիա են ներմուծվում պատերազմական զենքեր, տանկեր, ատրճանակներ, կտրող-ծակող զենքեր: Թուրքիայից Գերմանիա է արտահանվում երկփող որսորդական հրացաններ, երկարափող և կարճափող հրացաններ և այլ ոչ ռազմական զինատեսակներ:

Աղբյուրը` Ermenihaber.am