Լրահոս

27.01.2010 14:44


ԲՀԿ պատգամավոր. «Իշխանությունը սկուտեղի վրա չի մատուցվում»

ԲՀԿ պատգամավոր. «Իշխանությունը սկուտեղի վրա չի մատուցվում»

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, այժմ ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանն ամփոփելով 2009 թվականը՝ ասել է, թե տարվա ընթացքում ունեցել ենք իրական կորուստներ, իշխանությունների հանդեպ մարդկանց հավատը նվազել է, ավելացել են խնդիրները, հուսահատությունը։

Նույն ակումբում բանավեճի հրավիրված ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն էլ ավելացրել է, թե նախքան ճգնաժամերի մասին խոսելը՝ նախևառաջ պետք է խոսել հասարակության տեսակի մասին.

-Սա մենք ենք, ոչ թե ինչ-որ իշխողներ։ Գոյություն ունի ընդդիմություն և իշխանություն պայքար։ Ընդդիմությունը պետք է ասի, թե շատ վատ է, իսկ իշխանությունը՝ շատ լավ է։ Բնական է, որ ոչ մեկն է ճիշտ, ոչ՝ մյուսը։

Վարդան Բոստանջյանն ասել է, թե ընդդիմությունն առաջ անցնացելու հետևյալ ճանապարհն ունի՝ իշխանություն, որը սկուտեղի վրա չի մատուցվում.

-Մարդկության պատմությունն է դա ցույց տվել։ Իսկ եթե անընդհատ իշխանություններին սևացնեք, թե վատն են, վատն են, դա էլ տարբերակ է, այդպես կարելի է 5000 թվականին սպասել ու դառնալ իշխանություն, եթե իհարկե, հասարակությունը հետևիցդ կգա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը