Պոլսահայ պատգամավորը մեջլիսում բարձրացրել է կալանավայրերում «Ակօսի» արգելքի հարցը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայերերում արգելելու հարցը բարձրացերել է Թուրքիայի մեջլիսում: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջալով պարզաբանել ձերբակալված իրավապապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով:
Դողանը հարցապնդման մեջ հետևյալ հարցերն է ներկայացրել. 1. Ի՞նչ հիմնավորմամբ «Ակօս» թերթը չեն տվել Սիլիվրի բանտում պատիժ կրող Օզլեմ Դալքըրանին: 2. Ո՞ր լրատվամիջոցներն են արգելված կալանավորների համար: 3. Կա՞ն գործնականում կիրառվող չափորոշիչներ, որոնք կարգավորված չեն իրավական սահմանափակումով, և որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ ԺՀԿ պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել էին կալանավորված իրավապաշտպանների: Նրանք պատգամավորներին հայտնել էին, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն):
Թուրքիայում գործող «Հայրենակցություն» միության հիմնադիր անդամ, իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանն էլ հայտնել է, որ կալանավայրի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս կարդալ «Ակօս» պարբերականը՝ որոշումը պատճառաբանով «Ակօս»-ում հայերեն էջերի առկայությամբ:
Պոլսահայ պատգամավորը մեջլիսում բարձրացրել է կալանավայրերում «Ակօսի» արգելքի հարցը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայերերում արգելելու հարցը բարձրացերել է Թուրքիայի մեջլիսում: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջալով պարզաբանել ձերբակալված իրավապապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով:
Դողանը հարցապնդման մեջ հետևյալ հարցերն է ներկայացրել.
1. Ի՞նչ հիմնավորմամբ «Ակօս» թերթը չեն տվել Սիլիվրի բանտում պատիժ կրող Օզլեմ Դալքըրանին:
2. Ո՞ր լրատվամիջոցներն են արգելված կալանավորների համար:
3. Կա՞ն գործնականում կիրառվող չափորոշիչներ, որոնք կարգավորված չեն իրավական սահմանափակումով, և որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ ԺՀԿ պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել էին կալանավորված իրավապաշտպանների: Նրանք պատգամավորներին հայտնել էին, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն):
Թուրքիայում գործող «Հայրենակցություն» միության հիմնադիր անդամ, իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանն էլ հայտնել է, որ կալանավայրի ղեկավարությունն իրեն թույլ չի տալիս կարդալ «Ակօս» պարբերականը՝ որոշումը պատճառաբանով «Ակօս»-ում հայերեն էջերի առկայությամբ:
Աղբյուրը` Ermenihaber.am