Աշխարհ

15.09.2017 11:15


«Վրացական երազանք»-ին են միլիոնավոր լարիներ են նվիրաբերել

«Վրացական երազանք»-ին են միլիոնավոր լարիներ են նվիրաբերել

Պետական աուդիտի ծառայության տվյալներով` Վրաստանի կուսակցությունները հուլիսի 1-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ստացել են 7,726,993,45 լարի նվիրատվություն:

Պետական աուդիտի գրասենյակը սեպտեմբերի 13-ին հանդիպել է քաղաքացիական հատվածի հետ և հրապարակել հուլիսի 1-ից մինչ սեպտեմբերի 12-ը քաղաքական կուսակցությունների նվիրատվությունների մասին տեղեկատվություն:

Ստացված դրամական նվիրատվությունները կուսակցություններին բաշխվել էր հետևյալ կերպ.

«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»` 7,343,993.00 լարի
«Եվրոպական Վրաստան – Ազատության շարժում»` 323,675.45 լարի
«Վրաստանի Հայրենասերների դաշինք»` 15,600.00 լարի
«Նոր քաղաքական կենտրոն, Գիրչի»` 15,300.00 լարի
«Ազգային ժողովրդավարական կուսակցություն»` 12,204.00 լարի
«Եվրոպական ֆորում»` 9,215.00 լարի
«Միասնական ազգային շարժում»` 5,432.00 լարի
«Ժողովրդավարական շարժում – Միասնական Վրաստան»` 900.00 լարի
«Կոմունիստական կուսակցություն միասնական Վրաստան»` 434.00 լարի
«Վրաստանը հանուն խաղաղության»` 200,00 լարի
«Վրաստանի հանրապետական կուսակցություն»` 40.00 լարի

Ֆինանսական դիտարկումների ծառայությունը տուգանել է «Լեյբորիստական կուսակցությանը» և «Ազատությունը-Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհ» քաղաքական շարժմանը` 2000-ական լարիով, դրամական հոսքերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի մոնիտորինգի ընթացքի մեջ հայտնաբերված խնդիրները և միտումները:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը