Լրահոս

15.09.2017 19:07


Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել

Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղի Պարույր Սևակ փողոցի (5-րդ նրբանցք) թիվ 4 տան բակում գտնվող անասնագոմում (սեփականատեր Զ. Ս.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին:

Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (մոտ 120 քմ), հարակից կուտակված մոտ 1000 հակ անասնակեր, մոտ 10 խմ վառելափայտ, մոտ 10 խմ աթար:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը