Լրահոս

15.09.2017 11:06


Հրդեհ է բռնկվել Պեմզաշենում

Հրդեհ է բռնկվել Պեմզաշենում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21:12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում այրվում է անասնակեր և կուտակված փայտ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Պեմզաշեն գյուղի 16-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող՝ Ա. Ե.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, մարագի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, անասնակեր՝ մոտ 400 հակ, և Խ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 00:41-ին:

Այս խորագրի վերջին նյութերը