Լրահոս

15.09.2017 10:17


Արմավիրի մարզում 54-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Արմավիրի մարզում 54-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Քարակերտ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Պարթև Ենգոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 VՍ 022 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեպի Քարակերտ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Պ. Ենգոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Դալարիկ գյուղի բնակիչներ, 54-ամյա Սայաթ Մանուկյանը և 49-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները, իսկ մեկին էլ, դեպքի վայրում հավաքվածների ասելով, հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային Ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով։ Ոստիկաններն ու փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը