Լրահոս

25.12.2010 10:56


Գագիկ Գինոսյան. «2010թ. Հայաստանի համար ամենաանհաջող տարիներից մեկն էր»

Գագիկ Գինոսյան. «2010թ. Հայաստանի համար ամենաանհաջող տարիներից մեկն էր»

«Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական  ղեկավար,  ազգագրագետ Գագիկ Գինոսյանը կարծում է, որ միայն «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունները բավարար են, որ 2010 թվականը կոչենք Հայաստանի համար ամենաանհաջող տարիներից մեկը։

-Սա հոգևոր ընկեցիկության ցուցանիշ է, և որոշումը կայացրել են իրենց ազգային պատկանելիությունը չգիտակցող և իրենց ծագումնաբանության պատճառով թերարժեքության բարդույթով տառապող մարդիք,-ամփոփելով անցնող տարին՝ «7օր»-ին ասել է Գ. Գինոսյանը։

Նա մաղթել է, որ 2011թ.-ը լինի հոգևոր ինքնամաքրման և ոգեղեն վերածննդի տարի:

-Հոգևոր ինքնամաքրմանն անընդունակ ազգերը պատժվում են մահվամբ: Նաև ինքնաճանաչ է պետք լինել, և կմաղթեի, որ հասկանանք՝ ոչ թե օտար լեզվին վատ տիրապետելն է մեր բազում խնդիրների ծագման պատճառը, այլ  մեր իսկ լեզվին վատ տիրապետելու, մեր տեսակին դավաճանելն ու նրանից օտարանալը: Թող 2011թ.-ը ինքնաճանաչման, մեր տեսակի վերարժևորման և մեր տեսակի նկատմամբ հարգանքի վերագտնելու տարի լինի: Ինքնաճանաչ և ինքնահարգ լինենք, և շատ ու շատ հարցեր ինքնաբերաբար ոչ թե կլուծվեն, այլ նման հարցեր այլևս չեն էլ առաջանա,-ասել է Գ. Գինոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը