Աշխարհ

15.09.2017 08:37


Հայաստանի և Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները կմասնակցեն համատեղ միջազգային վարժանքի

Հայաստանի և Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները կմասնակցեն համատեղ միջազգային վարժանքի

Սեպտեմբերի 18-21-ը Մոլդովայում անցկացվելու է MOLDEX-2017 փրկարարների լայնամասշտաբ դաշտային վարժանք, որին մասնակցում է 9 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ ԱԻՆ 26 հոգանոց պատվիրակության կազմում են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:

Սցենարի համաձայն՝ մասնակից թիմերի հիմնական խնդիրը լինելու է 3 տեսակի աղետներին արձագանքումը (երկրաշարժ, ջրհեղեղ և քիմիական վթար):

Հայաստանցի փրկարարները իրականացնելու են որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կիրառելու են քիմիական վթարի արձագանքման միջոցներ: Նրանք Մոլդովա են մեկնում տեխնիկական հագեցվածությամբ:

Բացի վերը նշված երկրներից, վարժանքին նաև մասնակցում են Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Չեխիան, Դանիան, Ռումինիան:

Վարժանքն անցկացվում է Եվրամիություն «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի շրջանակում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը