Այսօր ԱԺ-ում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը խորհրդարանի 4-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցի քննարկումը բավականին բուռն է ընթացել: Օրինագիծը վերաբերում է գիտական աշխատողներին տրամադրվելիք հավելավճարներին:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով' «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կոչ են արել այն ընդգրկել օրակարգում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ՀՀԿ խմբակցությանը հորդորել է օրինագիծը գոնե դնել քննարկման, այլապես կստացվի, որ ՀՀԿ-ն իր նախընտրական խոստումներին դեմ է գնում: ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ ԱԺ նախագահությանը խորհուրդ է տվել այս հարցին դեմ քվեարկելու հետ միաժամանակ հայտարարել, որ իրենք դեմ են նաև գիտությանը' ի՞նչ գիտություն, ի՞նչ բան:
-Ուրեմն միլիոն դոլարների հասնող դրամները փոշիանում են, 700 մլն դրամը չեք ուզում տաք գիտնականներին,-հավելել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Այս հայտարությունը վրդովվեցրել է ՀՀԿ-ական պատգամավորներին, ովքեր ընդգծել են, որ իրենց կուսակցությունը ոչ միայն հավատարիմ է ՀՀԿ նախընտարական ծրագրին, այլև գիտությունն առաջնահերթ տեղում է դրել: ՀՀԿ-ական պատգամավորները հորդորել են նաև վարման կարգի համար հատկացված ժամանակը չվատնել պոպուլիզմով զբաղվելու վրա:
-Եթե գիտնականների շահերի մասին խոսելը պոպուլիզմ է համարվում, ապա մենք շատ ուրախ ենք նման պոպուլիզմով զբաղվելու,- ի պատասխան' հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը' հորդորելով հարցը մտցնել օրակարգ' այդպիսով պատգամավորներին ելույթներ ունենալու և այս օրինագծի վերաբերյալ իրենց կարծիքները արտահայտելու հնարավորություն տալ:
Քվեարկությունից անմիջապես հետո ամբիոն բարձացած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել է, որ անցնում են իրենց բնականոն աշխատանքին՝ հավելելով, թե «պոպուլիզմն ավարտվեց»:
ԱԺ նախագահ. «Պոպուլիզմն ավարտվեց»

Այդուհանդերձ, ձայների 43 դեմ, 23 կողմ, ձեռնպահ 4 հարաբերակցությամբ հարցը չընդգրկվեց օրակարգում:

7or.am