Թուրքիայի և Վրաստանի սահմանապահները համատեղ զորավարժություն կանցկացնեն
Սեպտեմբերի 16-18-ին Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի սահմանապահ ստորաբաժանումները վարժանքներ կանեն երկու երկրների սահմանին՝ Արդահանի (Թուրքիա) և Վալեի (Վրաստան, Սամցխե-Ջավախք) միջև: Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժութոյունը ներառելու է երկու երկրների տարածքները միաժամանակ. այսինքն՝ զինծառայողները անդրսահմանային վարժանքներ կանցկացնեն, ենթադրաբար, հնարավորություն ստանալով անցնել մյուս պետության սահման և հակառակը:
Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների սահմանային ստորաբաժանումների միջև համագործակցության, համատեղ գործողությունների իրականացման զարգացումը, ստորաբաժանումների ուսուցումն է:
Զորավարժությանը յուրաքանչյուր երկրից կմասնակցի մեկակական սահմանապահ դասակ: Վրաստանի ՊՆ-ն առայժմ զորավարժության վերաբերյալ տեղեկություն չի հայտնել:
Ավելացնենք, որ Թուրքիայի և Վրաստանի ցամաքային սահմանը շուրջ 275 կմ է, որի երկայնքով կա 4 սահմանային անցակետ։ Երկու երկրները նման զորավարժություն անցկացրել են նաև 2013 թ.:
Ավելացնենք, որ սեպտեմբերի 18-ին մեկնարկելու է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «ԹուրԱզ Քարթալը-2017» համատեղ զորավարժությունը:

Աղբյուրը՝ razm.info