Լրահոս

14.09.2017 15:05


«Էրեբունի» տոնավաճառի դիմաց բախվել են 32-ամյա վարորդի Honda-ն և 29-ամյա վարորդի Ford-ը. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

«Էրեբունի» տոնավաճառի դիմաց բախվել են 32-ամյա վարորդի Honda-ն և 29-ամյա վարորդի Ford-ը. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում՝ «Էրեբունի» տոնավաճառի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Նուբարաշեն 3-րդ փողոցի 12 տան բնակիչ, 32-ամյա Արտավազդ Սարգսյանի վարած Honda մակնիշի 15 UL 110 համարանիշի և Երևան քաղաքի Մելիքյան փողոցի 17 շենքի 35 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանqով 2 երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը